Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարդան Արամյանը դիպլոմներ է հանձնել PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից հիմնադրված PR դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտներին։Վարդան Արամյանը կարևորել է հանրային կապերի դերը ժողովրդավարական երկրի կառուցման, գերատեսչությունների արդյունավետ գործունեության և քաղաքական գործչի դրական կերպարի ձևավորման գործում: Միևնույն ժամանակ, նախարարը դպրոցի ուսանողներին ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկայում գրագետ PR-ի ազդեցություններն ու ընդգծել, որ հանրային սպասումների ձեւավորման՝ հետեւապես և տնտեսական դրական ազդակների ձեւավորման գործում մեծապես կարեւոր է հաղորդակցության պատասխանատուների պրոֆեսիոնալ մոտեցումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Պետական կառավարման համակարգում հասարակության հետ շփումը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում, և գրագետ ու թափանցիկ աշխատաոճը հանդիսանում է յուրաքանչյուր նոր ձեռքբերման հիմքը: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության: Մեր երկրի համար կարևոր է այս ոլորտի մասնագետների ստեղծագործականությունը, ինքնատիպ և առաջադեմ մտածողությունը, ակտիվ դերակատարությունը քաղաքական-հասարակական գործընթացներում և հանրային կյանքում»,- ասել է նախարար Արամյանը՝ հանդիպումը շարունակելով ինտերակտիվ քննարկում-դասախոսության ձևաչափով, որն ավարտվել է դպրոցի սաների՝ նախարարին ուղղված հարցերով, որոնք վերաբերում էին ինչպես իրականացվող բարեփոխումներին և ֆինանսների նախարարության տեղեկատվական գործունեությանը, այնպես էլ անհատի ինքնադրսևորման և անձնական մոտեցումներին:

Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն և ամենակարճ ուղին լավ կրթության ապահովումն է:

«Մեր գործունեության տասնամյա պատմությունը մեզ ստիպել է ստեղծել PR դպրոց, որի նպատակն է զարգացնել Հայաստանում հաղորդակցության մշակույթը, հնարավորություն ընձեռել սկսնակ և գործող մասնագետներին վերապատրաստվել, ստանալ լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն տարբեր բնագավառների հանրայնացմանն ու հասարակության հետ շփման մեխանիզմների մշակմանը և կիրարկմանը»,-նշել է ասոցիացիայի նախագահը:

Հանդիպումն ամփոփվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ: PR դպրոցի այս հոսքի շրջանավարտներին հանձնելով երկլեզու դիպլոմներ, նախարար Վարդան Արամյանը համոզմունք հայտնեց, որ շրջանավարտները լավագույնս կկիրառեն հանրային կապերի մասին ձեռքբերված գիտելիքները և կհամալրեն պետական համակարգը՝ որպես ոլորտի երիտասարդ և ստեղծագործ մասնագետներ:

 

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը