Մարատ Իզմայլովը խոսել է Մոսկվայի «Արարատ»-ի մասին
ՍՊՈՐՏՄոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստ, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Մարատ Իզմայլովը խոսել է հայկական նորաստեղծ ակումբի մասին:
«Հաճելի զարմանք ապրեցի, երբ տեսա ամեն ինչ «Արարատ»-ում: Բոլորը բարի են, սիրելի, ուրախ: Առաջին օրվանից, երբ սկսեցի ծանոթանալ ակումբի հետ, իմ մեջ զգացի կոլեկտիվի մասնիկ: Կարծես շատ վաղուց եմ խաղում այս ակումբում: Ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իզմայլովը:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Ռուսաստանի մայրաքաղաքի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



