Հյուսիս-հարավի Երևան-Աշտարակ հատվածի կամուրջները շահագործման կհանձնվեն աշնանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այդ հատվածում կամուրջների շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարեվերջին, սակայն դրանք իրականացնող կազմակերպությունը խոստացել է դրանք շահագործման հանձնել աշնանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Մարտիրոսյանը վստահեցրեց, որ շինաշխատանքների բարձր որակը պահպանվում է, եղել է դրանք իրականացնող կազմակերպության տեղամասում, անձամբ ծանոթացել որակին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



