Վահրամ Մկրտչյանն ունի դրական հեղինակություն. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նոր փոխնախարարի մասին խոսակցություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր նոր տեղակալ Վահրամ Մկրտչյանին ճանաչում է որպես քաղաքական գործունեության մեծ փորձ ունեցող անհատի։ Կառավարության նիստից հետո անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է նորանշանակ փոխնախարարի՝ անձ առևանգող լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դուք որակումներ եք տալիս: Ես նրան գիտեմ որպես ԱԺՄ անդամ, ունի քաղաքական գործունեության մեծ փորձ, շատ դրական հեղինակություն, գիտությունների թեկնածու է, եղել է պատգամավոր: Խորհուրդ եմ տալիս նրա հետ զրուցել և մամուլում հրապարակումներ անողներն էլ թող զրուցեն»։
Վահրամ Մկրտչյանը փոխնախարար է նշանակվել հուլիսի 11-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



