Թրամփի այցի պատճառով Էյֆելյան աշտարակը կփակեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը մինչեւ հուլիսի 15-ը փակ կլինի այցելուների համար: Պատճառը Ֆրանսիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային այցն է, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Բացառության կարգով ես հուլիսի 13-ի ժամը 14:30-ից մինչեւ հուլիսի 14-ը ներառյալ փակ եմ լինելու: Ես կրկին դռներս կբացեմ հուլիսի 15-ին ժամը 9:00-ին»,- ասված է Էյֆելյան աշտարակի Twitter-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 13-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ Դոնալդ եւ Մելանյա Թրամփերի հետ հանդիպելու է Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում գործող Jules Verne ռեստորանում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել



