Փարիզում Թրամփի այցի դեմ հանրահավաքներ են կայանալու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փարիզն ընդդեմ Թրամփի» դաշինքի ակտիվստները պատրաստվում են Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի գործողություններ իրականացնել՝ ընդդեմ երկօրյա այցով ժամանած ԱՄՆ նախագահի, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Independent-ը։
Նշվում է, որ ցուցարարները ծրագրում են ակցիաներն իրականացնել Էտա-Յունի հրապարակում (Place des États-Unis), որտեղ նախկինում գտնվում էր ԱՄՆ դեսպանատունը։
Ակցիաների կազմակերպիչները հայտարարել են, թե հանդես են գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագահ Թրամփի դիրքորոշման, միգրանտների եւ փոքրամասնությունների նկատմամբ նրա քաղաքականության դեմ, եւ մեղադրում են նրան ռասիստական արտահայտություններ անելու մեջ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել



