Վայոց ձորում կարկուտը վնասել է այգիներ եւ արտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչեւ 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետեւանքով վնասվել են մոտ 50 հա այգի եւ մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:
Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին եւ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



