Ավտոբուսում գողացել են 40-ամյա կնոջ դրամապանակը, որում եղել է փող ու ոսկեղեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 9-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 40-ամյա Անուշ Ն.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, Կենդանաբանական այգու մոտ՝ երթուղային ավտոբուսի սրահում, իր պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Արտաշ Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



