Մեսին ու Նեյմարը Ճապոնիայում ներկայացրել են «Բարսելոնայի» նոր համազգեստը (ֆոտո)
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը Տոկիոյում ներկայացրել են թիմի նոր համազգեստը, որի վրա կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանն է, փոխանցում է Daily Mail-ը:
Շնորհանդեսին մասնակցել են նաեւ Ժերար Պիկեն ու Արդա Թուրանը:
Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել մարզումները, սակայն Մեսին ու Նեյմարը դեռ չեն միացել թիմին:



1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



