Վայոց ձորի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, վնասվել են մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր և 50 հա այգի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:
Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



