Ցանցից ազատված կետը սպանել է իր փրկարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի ափերին՝ Սուրբ Լավրենտիի նեղուցում հյուսիսային հարթ կետը սպանել է կամավորին, որը նրան ազատել է ձկնորսական ցանցից, հայտնում է New York Times–ը։
Կանադացի ձկնորս Ջո Հաուլեթը մոտեցել է ցանցի մեջ խճճված կետին Կանադայի ձկնորսության եւ օվկիանոսների արագ արձագանքման նավով։ Նա կտրել է պարանները եւ կենդանուն օգնել ազատվել ցանցից։ Ազատված կետը ցատկել է եւ հարվածել իր փրկարարին, որի հետեւանքով տղամարդը մահացել է։
Հաուլեթը մի քանի տարի մասնակցել է կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է հազվագյուտ կետերի փրկությամբ։ Մինչեւ զոհվելը ընդամենը մի քանի օրում նա հասցրել էր օգնել մեկ այլ կետի, որը նեղուցի նույն հատվածում ցանցի մեջ էր ընկել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



