Իրաքում գրոհայինները հարձակվել են անվտանգության ուժերի աշխատակիցների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնվտանգության ուժերի 9 աշխատակից է զոհվել, 12–ը վիրավորվել Անբար նահանգում աշխարհազորայինների կենտրոնակայանի վրա «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, փոխանցում է «Սինհուան»՝ վկայակոչելով նահանգի անվտանգության մարմիններում աղբյուրին։
Վաղ առավոտյան ԻՊ–ի 4 գրոհայիններ կատաղի փոխհրաձգությունից հետո կենտրոնակայանի հսկիչ անցակետի մոտ պայթեցրել են իրենց մահապարտի գոտիները։
Հարձակման հետեւանքով անվտանգության ուժերի 9 աշխատակից զոհվել է, եւս 12 մարդ վիրավորվել է, զոհվել են նաեւ հարձակվողները, որոնց չի հաջողվել հասնել կենտրոնակայանի գլխավոր շենքերին, նշել է աղբյուրը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



