Բարսելոնան հայտարարել է Նելսոն Սեմեդուի տրանսֆերը ձեռք բերելու մասին
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնան» համաձայնության է հասել պորտուգալական «Բենֆիկայի» հետ,- տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 14-ին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» «Բենֆիկային» Սեմեդուի տրանսֆերի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, սակայն լիսաբոնյան ակումբը պահանջել էր 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Սեմեդուն «Բենֆիկայի» կազմում անցկացրած 65 խաղերում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



