Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք կարողանում ենք ճակատագրեր փոխել, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ապրում են ուրիշի ցավով. Վահե Խանամիրյան

ԼԱՅՖ

Citylife.am-ի հերթական զրուցակիցն է հաղորդավար Վահե Խանամիրյանը: Վերջինիս հետ զրուցեցինք մի նախագծի մասին, որի հեղինակներն են հանդիսանում Վահեն և կինը՝ Լիլիթը:  <<Եթե բոլորը>> դարձավ մի նախագիծ, որը կարճ ժամանակում իր վրա սևեռեց անգամ ամենասառնասիրտ մարդկանց ուշադրությունը՝ ստիպելով մի պահ կանգ առնել, արժևորել ունեցածն ու հնարավորության սահմաններում աջակցել դրա կարիքն ունեցողներին:

Citylife.am- Վահե՛, ինչպե՞ս առաջացավ սոցիալական նման լուրջ նախագիծ հեղինակելու միտքը:

Վահե– Ես և Լիլիթը աշխատում էինք <<Առավոտ լուսո>> ծրագրում  և տրամադրված էինք նոր եթերաշրջանում սեփական նախագծով հանդես գալ: Հասկացանք, որ մեր հեռուստաընկերության համար նման պատասխանատու հաղորդումը ևս ցանկալի կլինի: Ղեկավարությունը տվեց իր համաձայնությունը,  մենք կազմեցինք նախագիծ, առաջարկներ և այն ամենը, ինչը ցանկանում էինք, որ իրականություն դառնար: Մեր առաջարկը ընդունվեց, և մեկ տարի աշխատելուց հետո կարողացանք արդեն եթեր հեռարձակել:Citylife.am– Կարելի՞ է ասել, որ Ձեր սպասելիքները կապված նախագծի հետ արդարացվածեն:

Վահե– Սպասելիքները լիովին չեն արդարացվել, քանի որ մենք սպասում էինք ավելի մեծ արձագանքի: Պետք է դեռևս աշխատանք շատ տանենք, որպեսզի մեծանա նաև ֆինանսական աջակցությունը: Չնայած այդ հանգամանքին, կարող եմ ասել, որ այն ամենն էլ, ինչ ունենք անհավանական է: Այստեղ կարևորն այն է, որ մենք կարողանում ենք ճակատագրեր փոխել, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ապրում են ուրիշի ցավով՝ փորձելով իրենց աջակցությունը ցույց տալ կարիքավոր մարդկանց: Արձագանքները շատ են և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս: Անընդհատ զանգահարում են և փորձում ճշտել, թե ինչպես կարող են փոխանցումներ կատարել: Մենք  փորձում ենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե թեթևացնել ծնողի ծանր հոգսը:

Citylife.am– Չորսամսյա գործունեության ամփոփիչ հաղորդումից պարզ դարձավ, որ կանարդեն բուժված, և դեռևս արտերկրում բուժում անցնող երեխաներ: Ի՞նչ առողջականվիճակում են նրանք գտնվում:

Վահե– Այո՛, արտերկրում բուժում ստացողներից երկուսն արդեն հետ են վերադարձել: Նրանցից մեկը՝ Մանեն, ուներ լսողական խնդիր, ամբողջությամբ բուժվեց, և այժմ մասնագետներն աշխատում են նրա խոսակցական ապարատի վրա: Մյուսը՝ Հայկը, ով ուներ  գլխուղեղի բազմակոմպոնենտ ուռուցք, ևս վիրահատվել է և հիմա լավ է: Երեխաներից Մարին այժմ ակտիվ մասնակցում է թերապիաների, ինչի արդյունքում լուրջ հաջողություններ է գրանցել: Արթուրը, ով հիմա Ֆրանսիայում յոդաթերապիա է ստանում, ունի վահանաձև գեղձի քաղցկեղ, որը հիմնականում տարածված է միջին տարիքի մարդկանց մոտ: Այս հիվանդությունը  հանդիպում է չորս միլիոնից մեկ երեխայի մոտ:Citylife.am– Արտերկրում բուժում ստանալուց հետո երեխաները Հայաստանում գտնվելու՞ են բժշկի մշտական հսկողության տակ:

Վահե– Նախ ուզում եմ նշել, որ մեր հաղորդումը այն մասին չէ, որ մեր երկրում բժիշկները վատն են, և դա է պատճառը, որ մենք երեխաներին ուղղարկում ենք դրսում բուժվելու: Մենք ունենք պատմություններ, որտեղ հերոսները մեր հայ բժիշկներն են, և լուսաբանում ենք նրանց կատարած հրաշքները: Իսկ այն երեխաները, ովքեր դրսում են բուժում ստանում, դա իրականացվում է զուտ այն պատճառով, քանի որ մեր երկրում չկան անհրաժեշտ սարքավորումներ կամ էլ ոլորտը դեռ այնպիսին չէ, որը կարողանա փոխել երեխայի վիճակը: Վիրահատված երեխաները մեր երկրում, բնականաբար, գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ: Մեր հաղորդումը մշտական կապի մեջ է գտնվում Առողջապահության նախարարության հետ: Տիկին Սարիբեկյանը հաճախակի հավաքում է բժիշկներին, որոնք քննարկում են երեխաների վիճակն ու փորձում լուծումներ գտնել: Եթե երեխայի բուժումը հնարավոր է մեր երկրում, ապա վերջինս բուժումն անցնում է այստեղ, իսկ մեր երկրում բուժման հնարավորության բացակայության դեպքում, արդեն ուղղություններ ենք ստանում, թե որ երկրում է հնարավոր իրականացնել այն:Citylife.am– Նախագիծը պետական մակարդակի աջակցություն ստանու՞մ է, թե՞ գումարնամբողջությամբ հավաքվում է բարի և կամեցող մարդկանց կողմից:

Վահե– Մենք պարբերաբար հյուրընկալում ենք պատգամավորների, ովքեր միանալով մեր կոչերին, փորձում են իրենց հնարավորության սահմաններում օգնել մարդկանց՝ նպաստելով նրանց վիճակի բարելավմանը: Այդպիսինների թիվը բավականին մեծ է, և այս պահին կդժվարանամ բոլորին մտաբերել: Մեր շարժմանն են միացել նաև մեծ թվով արվեստագետներ, ովքեր  սիրով գալիս են մեր եթերներին՝ իրենց ներդրումները ևս ունենալով: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատու զգալ իրեն շրջապատի նկատմամբ:

Citylife.am- Նախագիծը իր չորսամսյա գործունեության ընթացքում լուսաբանել է ավելի քան 15 պատմություն: Այն, անշուշտ, կունենա նոր եթերաշրջան: Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր եթերաշրջանում:

Վահե- Մեր ամբողջ թիմը հույս ունի, որ հասարակությունն ավելի քան առողջ կգտնվի և նոր եթերաշրջանում ավելի ակտիվ կմասնակցի հանգանակություններին: Կլինեն որոշակի փոփոխություններ, կավելանա հանգանակություն կատարելու ևս մեկ տարբերակ, կունենանք նաև մեր պաշտոնական կայքը, որով մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան իրենց հոգու պարտքը կատարել: Նաև ուզում եմ ասել, որ հայտնվել են անհատներ, ովքեր մեր անունը օգտագործելով մարդկանցից փող են հավաքում, զանգահարում են տնետուն ու առաջարկում են մանկական ամսագիր գնել, որի հասույթը փոխանցելու են հիվանդ երեխաներին՝ ներկայանալով <<Եթե բոլորը>> հաղորդման խմբագրությունից: Երիտասարդներ են նաև հայտնվել, ովքեր արկղներով մեր հաղորդման անունը վրան փակցրած, շրջում են փողոցներով ու փող են հավաքում: Այս երկուսի հետ մենք ոչ մի կապ չունենք. սրանք ուղղակի խարդախություններ են:Citylife.am- Սպասվու՞մ են արդյոք նոր համագործակցություններ:

Վահե-  Այս ուղղությամբ ևս տարվում են լուրջ աշխատանքներ: Անհատ ձեռներեցները ևս կապվում են մեզ հետ, և իրենց աջակցությունը հայտնում: Օրինակ՝ Երևանում կա մանկական ատամնաբուժարան, որի տնօրենը, կապվելով մեզ հետ, առաջարկել է անհրաժեշտության դեպքում երեխաներին մատուցել համապատասխան ծառայությունը:

Citylife.am- Եվ վերջում, կցանկանայի Ձեր եզրափակիչ շնորհակալական խոսքն ուղղեիք բոլոր նրանց, ովքեր ևս ունեն իրենց ներդրումն այս կարևոր գործում, բայց նրանց անունները չեն բարձրաձայնվում:

Վահե- Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին, որոնք իրենց նախաձեռնությամբ կազմակերպել էին միջոցառում, և դրա ընթացքոմ գոյացած ողջ հասույթը փոխանցել մեր շահառուներից մեկին: Շնորհակալ եմ Գևորգ Թաթիոսին, ով անվճար կազմեց մեր հիմնադրամի լոգոն: Fifth LLC -ի ամբողջ թիմը՝ Արամ Անդրեասյանի գլխավորությամբ, շատ արագ արձագանքեց մեր խնդրանքին և անմիջապես գործի անցավ՝ բացելով մեր պաշտոնական կայքը: Այն պատրաստ է և շուտով կհրապարակենք: Կայքի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երեխաների պատմություններին, կդիտեն իրենց մասին հաղորդումները, և որ ամենակարևորն է հնարավորություն կունենան ներդրում կատարել այդ երեխաների ապագայի համար: 

Citylife.am- Վահե՛,  մաղթում եմ նախագծին բազում հաջողություններ՝ հույս ունենալով, որ կփոխվի օգնության կարիք ունեցողների բոլորի ճակատագրերը:
Անչափ շնորհակալ եմ թե՛ բովանդակալից հարցազրույցի, թե՛ Ձեր ազգանվեր գործի համար:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան