Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախն անցումային փուլի նախագահ կընտրի

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա չորեքշաբթի, այսինքն՝ հուլիսի 19–ին, խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ կանցկացվի Արցախի նախագահի ընտրությունը:
 
Հիշեցնենք, որ 2017–ի փետրվարի 20–ին Արցախում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ժողովուրդը կողմ քվեարկեց նոր Սահմանադրությանը և երկիրն անցում կատարեց կառավարման ուժեղ նախագահական համակարգի:
 
Նոր Սահմանադրությամբ սահմանված է նաև, որ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, ԼՂՀ–ն կկառավարվի անցումային փուլի ռեժիմով, որի ժամանակ երկրի նախագահի պաշտոնում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:
3 տարի տևող անցումային փուլի ընթացքում երկրում փոփոխության կենթարկվի կառավարման ողջ համակարգն ու կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո միայն` 2020 թվականին, Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։
 
Իսկ հիմա ԼՂՀ անցումային շրջանի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
Արդեն հայտարարվել է, որ «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, իսկ «Շարժում–88» խմբակցությունը պաշտպանում է Էդուարդ Աղաբեկյանին։
 
Նշենք նաև, որ ԼՂՀ Ազգային ժողովն ունի 33 պատգամավոր և Բակո Սահակյանին սատարող խմբակցությունների պատգամավորների ընդհանուր թիվը 28 է, իսկ «Շարժում–88»–ն ունի 3 պատգամավոր:
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայն չեն այս որոշման հետ և կարծում են, որ իրականում Սահմանադրությունը փոխվել է Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը անսահմանափակ ժամանակահատվածով երկարաձգելու համար:
 
Ի դեպ, նախագահի ընտրությունից հետո ԼՂՀ–ում կվերանա վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունը կկազմի և կղեկավարի երկրի նախագահը։
Համաձայն Սահմանադրության՝ այս տարվա սեպտեմբերին գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը վայր կդնի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կշարունակի խորհրդարանը ղեկավարել մինչև 2020 թվականի ընտրությունները։
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրության 168–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը»:
 
 
Արմինե Գրիգորյան
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը