Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փող և իշխանություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ես քիչ եմ սերիալներ նայում, բայց Բեն Աֆֆլեկի և Մեթ Դեյմոնի՝ «Փող և իշխանություն» ֆանտաստիկ սերիալն անհնար էր արհամարհել: Հատկապես Մեծ քսանյակի գագաթնաժողովի ֆոնին՝ այս սերիալը կատարյալ անտիուտոպիստական մտասևեռում դարձավ ինձ համար: Ի վերջո, պրոդյուսերներն այստեղ արդեն 2074 թվական թևակոխած մեր մոլորակն էին պատկերում, որ վերահսկվում էր սոսկ մի քանի մասնավոր կորպորացիաների կողմից ու նրանց անսահմանափակ հնարավորությունների տիրույթում, և որտեղ մնացած սովյալներին ու կենդանիների նմանված արարածներին սոսկ գետտոներ էին բաժին հասնում: Այս երջանիկ մի տոկոսը, որ, փաստորեն գրավել էր ողջ մոլորակը, նույնիսկ սեփական բանակ ուներ և ցանկացած միտք անգամ, որ խղճուկ կարմիր թաղամասերում կարող էր ծնվել կյանքի որակական փոփոխության վերաբերյալ, երջանիկների կանաչ թաղամասերն ի վիճակի էին անմիջապես ճնշել:
 
Եվ ահա, հատկապես համբուրգյան բողոքի ցույցերից հետո, մտածում եմ՝ իսկ գուցե սերիալում նկարագրվող աշխարհն ուտոպիա՞ չէ: Գուցե այն պատկերը, որ ծայրահեղության է հասցված, արդեն գոյությո՞ւն ունի տենդենցի տեսքով: Ի վերջո, Oxfam–ի զեկույցը, թե մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ 7 տրիլիոն դոլար ունեցող 1800 միլիարդատերեր կան, հենց այս մի տոկոսով երջանիկ աշխարհի մասին է վկայում: Գուցե նաև՝ դրանից էլ քիչ երջանիկներ կան այստեղ, որովհետև 1800–ից 8–ը ճիշտ այնքան հարստություն ունի, որքան աշխարհի բնակչության թշվառ կեսը՝ 3 մլրդ 600 միլիոնը, որոնցից 10–ից մեկի օրական եկամուտը 2 դոլարից պակաս է, իսկ 800 միլիոնն ամեն գիշեր քաղցած է պառկում քնելու:
 
Ընդ որում, սա արդեն ոչ թե առանձին մարդկանց, այլ պետությունների խնդիր է, եթե մոլորակի ընդամենը ութ հոգին շատ ավելի հարուստ են, քան նույնիսկ տասնյակ պետություններ միասին վերցրած: Եվ թվերն էլ սովորական հարստության մասին չեն վկայում: Այսինքն, մի բանի հետ գործ չունենք, որի առնչությամբ կասես՝ միշտ էլ այդպես է եղել: Սա բացարձակապես նոր տենդենց է, և այս պահին արդեն անհնար է չհարցնել՝ իսկ այս փոքրիկ համայնքը որևէ կերպ կառավարելի՞ է պետությունների համար, թե՝ ինքն է պայմաններ թելադրում կառավարություններին: Եվ ընդհանրապես՝ այս պայմաններում ի՞նչ ասել է ազատ ժողովրդավարություն, ազատ շուկա, եթե խոշոր կորպորացիաները, ինչպես ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտն էր նշում՝ այլևս պետության երեխաները չեն, և պետությունները գուցե պարտավորված են միայն նրանց զարգացման անիվը պտտել համաշխարհային օրակարգերում:
 
Նման մտքեր ունեցողներին մեղադրել, թե հարգանքի տուրք են տալիս վերջին տարիներին մոդայիկ դարձած դավադրության տեսություններին, կարծում եմ, հաստատ խելամիտ չէ: Նոր աշխարհն այլևս իրողություն է, որում ապրելը, հնարավոր է, ինչ–որ պահի ընդհանրապես աղետալի դառնա, և սա՛, ոչ թե Թրամփի իմփիչմենթը կամ Պուտինի չեկիստական դեմքը պիտի մտահոգի աշխարհի բնակչությանը…
 
 
Գոհար Սիմոնյան
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ