Ղրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 25 գործիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 25 գործիչ իրենց թեկնածություն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:
Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



