Թուրքիայում գտնվող SOCAR-ի գործարանում մասսայական թունավորման դեպք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական report.az-ը:
Գործարանի շինարարությունում աշխատող 300 շինարարների ինքնազգացողությունը վատացել է:
Աշխատակիցները դիմել են Իզմիրի Ալիագա շրջանի հիվանդանոց: Ներկայումս լուրջ հետազոտություն է ընթանում թունավորման պատճառները պարզելու համար:
«Գործարանի աշխատակիցներին սպասարկող ճաշարանի ջրից և ուտելիքներից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա՝ հետազոտության և թունավորման պատճառները պարզելու համար»,- ասվում է STAR գործարանի կողմից տարածված հայտարարության մեջ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



