Արևշատ գյուղի դաշտերում հայտնաբերվել է դիակի մաս. հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունոմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել վկաներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



