Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերժ Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ է տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հանրապետության Նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում հուլիսի 14-ին անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին: Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ: Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, և այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ: 

«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի: Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում: 

Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում: Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում ևս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ:

Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձևավորվել համագործակցություն, և այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է:

Ուզում եմ նաև անպայման գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիների ընթացքում մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը ևս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ և դարբնոց է: Այստեղ էլ շատ կարևոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում: 

Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում: 

Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որպեսզի Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ծրագրերը: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:

Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել