Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպում կունենան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվական կայքերը:
«Երեք նախարարների հանդիպման օրակարգը ձեռևս կազմվում է»,- նշում են լրատվականները:
Ենթադրվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային ներկա խնդիրներին, եռակողմ համագործակցությանը, ինչպես նաև պետությունների միջև գոյություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



