Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:

Դեսպանը դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին, որպեսզի խոչընդոտվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Բուլղարիայի մասնաճյուղի կողմից միջոցառման կազմակերպումը, որը առաջացրել է բուլղարացի պաշտոնյաների տարակուսանքն ու զարմանքը, քանի որ այդ կերպ դեսպանը փորձ է արել խառնվել այդ երկրի ներքին գործերին, չէ որ AGBU-ն ծավալում է օրինական գործունեություն և նրա անդամները Բուլղարիայի քաղաքացիներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. մայիսին տեղի ունեցած նամակագրությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

Ադրբեջանի ԱԳՆ ուղարկված հերթական զեկուցագրերից մեկում Գուրբանովան տեղեկացնում է, որ Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի հետ 2017-ի մայիսի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղը 2017թ. հունիսի 20-ին  ժամը 17:30-ին ՍոՖիայի Հայկական հանրային տանը կազմակերպում է  «Հայացք Ղարաբաղին- պատմություն և լուսանկարներ» միջոցառումը: Նա դժգոհել է այն փաստից, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Պլովդիվի երիտասարդական կազմակերպության նախագահ, Պլովդիվում բնակվող և Արցախ այցելած Բուլղարիայի քաղաքացի Հայկ Կարապետյանը:

«Միջոցառման ժամանակ Հայկ Կարապետյանը կիսվելու է Ղարաբաղ կատարած այցից ունեցած տպավորություններով: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Կարապետյանը հանդիսանում է Պլովդիվի մարզպետարանին կից ազգային և ինտեգրման հարցերով  զբաղվող խորհրդի անդամ»,- նշել է Գուրբանովան բուլղարացի նախարարի հետ հանդիպմանը:

Գուրբանովան դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին` միջնորդելու, որպեսզի բուլղարական կառավարությունը չեղարկի միջոցառումը:

Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարը լսել է Ադրբեջանի դեսպանին և կոնկրետ դիրքորոշում չհայտնելով`  խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտ քայլեր իրականացնել (Գուրբանովայի՝ մարդու իրավունքներին հակասող արարքների միջոցով Բուլղարիայի հայերի գործողությունները սահմանափակելու ձգտումը, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս մնացել է անարդյունք):

Այսպիսով, Գուրբանովան այնքան է կտրվում իրականությունից, որ համարձակվում է դիմել Բուլղարիայի կառավարությանը սեփական քաղաքացու՝ օրենքին համապատասխան գործողությունները սահմանափակելու խնդրանքով: Միթե Գուրբանովան, հանդիսանալով դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, մոռացել է մի կարևոր հանգամանք. դիվանագիտական ներկայացուցչությունը իրավունք չունի միջամտելու նստավայր երկրի ներքին գործերին, մասնավորապես նստավայր երկրի կառավարության և սեփական քաղաքացու փոխհարաբերություններին:

Բուլղարիայի Հայ համայնքն ունի բազմամյա պատմություն, այն կազմված է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներից (Ցեղասպանությունից առաջ և դրա հետևանքով Բուլղարիայում հաստատված հայեր), այնպես էլ`  Հայաստանի Հանրապետությունից Բուլղարիա տեղափոխված հայերից:

«Արմենպրես»-ը կապ կհաստատի Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որքանով են ադրբեջանական դեսպանության գործողություններն անդրադառնում կառույցի գործունեության վրա:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան

 

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ