Թուրքիայում պարզել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Տվյալ անձը 45-50 տարեկան չինաստանցի է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:
Կատարվածից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին միառժամանակ խուսափել գլխավոր հյուպատոսարանում կամ դրան հարակից շրջաններում լինելուց:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



