Ալեքսա Չանգն ու Ալեքսանդր Սքարսգարդը բաժանվել են մոդել Թոնի Գարնի պատճառով
ԼԱՅՖԲրիտանացի դիզայներ, մոդել եւ գրող Ալեքսա Չանգը բաժանվել է շվեդ դերասան Ալեքսանդր Սքարսգարդից՝ երկու տարի տեւած հարաբերություններից հետո։

Daily Mail-ը գրում է, որ պատճառը դերասանի եւ Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհու՝ մոդել Թոնի Գարնի սիրային արկածն է եղել։

33-ամյա Ալեքսան եւ Ալեքսանդրը ծանոթացել են երկու տարի առաջ, սակայն իրենց հարաբերություններն առանձնապես քննարկման առարկա չեն դարձրել։ Վերջին անգամ նրանց միասին են տեսել անցյալ Met Gala-ում։
Պարզվել է, որ 40-ամյա դերասանը գաղտնի հանդիպել է Թոնիի հետ, իսկ հանդիպումները օգնել է կազմակերպել նրանց ընդհանուր ընկերը։
«Ալեքսանդրը գոհ չէր Ալեքսայի հետ իր հարաբերություններից։ Իսկ Թոնին տխուր էր, երբ Լեոն լքեց իրեն։ Երկուսն էլ ցանկանում էին հանդիպել։ Եվ նրանք ժամադրվել են», - ասել է աղբյուրը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



