Դավիթ Տոնոյանը Վրաստանում կքննարկի ԱԻ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 16-18-ը կմեկնի Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, այցի ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Պատվիրակության կազմում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



