Ամերիկացի դիզայները զարդեր է պատրաստել մակարոնից և լատեքսից (լուսանկարներ)
ԼԱՅՖՆյու Յորքում բնակվող դիզայներ Աննա Պիրսը զարդերի հավաքածու է ստեղծել, որոնց պատրաստման համար օգտագործվել է մակարոն և լատեքս: Այս մասին հայտնում է Vogue-ը:
«Այսպիսի նուրբ պաստա-զարդի տերը պետք է հոգ տանի դրա մասին: Այն թանկարժեք է բառի այլ իմաստով՝ չնայած պատրաստված է սովորական նյութերից», - ասել է դիզայները:
Պիրսի խոսքով՝ զարդերը պատրաստելու համար ինքը մակարոնից և լատեքսից բացի գործվածքներ է օգտագործում:
«Նյութերը, որոնք օգտագործում եմ, մեծ մասամբ կանխորոշում են դիզայնը: Ահա թե ինչու եմ սիրում աշխատանքը դրանց հետ. այն ավելի անկանխատեսելի և եթերային է, քան մետաղի կամ բյուրեղների հետ աշխատանքը», - պարզաբանել է Պիրսը:
Նշվում է, որ դիզայների հավաքածուի մեջ տեղ են գտել չոկերներ, ապարանջաններ և սեղմիրան:





1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



