«Սասնա ծռեր». ո՞նց, արա, դրանց անվան փողոց էլ կա՞. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ կեսօրին՝ Աբովյան փողոցի վրա գտնվող «Մարկո Պոլո» բար–ռեստորանում, «Փաստի» թղթակիցների հարևանությամբ, սրճում էին Աժ նախկին երկու պատգամավորներ, իրենց ևս երկու ընկերների հետ:
Նրանցից մեկն իր բջջային հեռախոսով «քուջուջ» էր անում ինտերնետում: Հետո բարձրաձայն կարդաց լուրերից մեկի վերնագիրը՝ «Երթևեկության փոփոխություն՝ Տիգրան Պետրոսյան և Սասնա ծռեր փողոցների շրջանաձև խաչմերուկում»:
Լսելով այս խոսքերը, ԱԺ նախկին պատգամավորներից մեկը (իրեն խնայում ենք` անունը չենք տալիս) զարմացած ոտքի կանգնեց ու բարձրաձայն ասաց՝ «Սասնա ծռե՞ր, ո՞նց, արա, դրանց անվան փողոց էլ կա՞»: Ընկերները փռթկացին, կողքից ծիծաղեցին:
Մյուս, «ավելի կարդացած» ԱԺ պատգամավորն ընկերոջը բարեկամաբար բացատրեց. «Ախպեր, էս Պավլիկի, Վարուժանի, Սեֆիլյանի «Սասնա ծռերի» անունը չի, այլ՝ մեր էպոսի...»:
Նշենք, որ Դավթաշենի կամրջից սկսվող Սասնա ծռերի փողոցը անվանակոչվել է 15 տարի առաջ՝ 2002–ին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



