Հրշեջների չորս մարտական հաշվարկ կանխել է Հաղթանակ թաղամասի հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 10 հա աղբից այրվում է մոտ 6.5 հա, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:
Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



