Վթարի պատճառով 18 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 14-ին ժամը 23.00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 17.00 -ն կդադարեցվի Սյունիքի մարզի` Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, ինչպես նաև Գորիսի ենթաշրջանի` Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր համայնքների, «Տաթևեր» ճոպանուղու, թիվ 83117 եւ 60369 Զինմասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



