Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո Դի Կապրիոն աշխատում են նոր նախագծի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աշխատում են նոր նախագծի վրա:
Ինչպես հայտնում է Variety-ն, նրանք փորձում են էկրանավորել «Ծաղկավոր լուսնի սպանողները. Օսեյջի սպանությունը և ՀԴԲ-ի ծնունդը» (Killers of the Flower Moon: The Osage Murders and the Birth of the FBI) քրեական թրիլլերը:
Սկորսեզեի հետ համագործակցող բեմադրող ռեժիսոր Դանթե Ֆերետին հայտնել է, որ ռեժիսորը մտադիր է նկարահանումներն սկսել հաջորդ տարվա գարնանը: Նոր նախագծի հիմքում ընկած է լինելու Դևիդ Գրենի բեսթսելլեր-գիրքը:
Սկորսեզեն ներկա պահին պատրաստվում է «Իռլանդացին» ֆիլմի` սեպտեմբերին մեկնարկող նկարահանումներին, որում գլխավոր դերը մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



