Անջելինա Ջոլին՝ Vogue-ի շապիկին
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին հայտնվելու է Vogue-ի նոյեմբերյան համարի շապիկին։ 40-ամյա դերասանուհին լուսանկարվել է իր երեխաների՝ 14-ամյա Մեդոքսի, 11-ամյա Փաքսի, 10-ամյա Զախարայի, 9-ամյա Շիլոյի, 7-ամյա երկվորյակներ Նոքսի եւ Վիվյենի, ինչպես նաեւ ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ։

Ամսագրի նոյեմբերյան համարում կարելի է նաեւ ընթերցել Ջոլիի հարցազրույցը: Դերասանուհի եւ ռեժիսոր Ջոլին պատմում է «By The Sea» ֆիլմի մասին, որում 10 տարի ընդմիջումից հետո Անջելինան նկարահանվել է Բրեդ Փիթի հետ։

«Իհարկե, եթե ֆիլմի հերոսների պատմությունը նույնիսկ չնչին նմանություն ունենար մեր սիրուն, մենք երբեք ֆիլմ չէինք նկարահանի։ Որպես արտիստներ՝ մենք ցանկանում ենք դուրս գալ մեր հարմարավետության զոնայից եւ պարզապես դերասաններ լինել։ Ճիշտ է, սա բավականին ռիսկային է, բայց չէ որ կյանքը շատ կարճ է»։



