Հոնոլուլուի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3 մարդ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3 մարդ, հայտնում է The Daily Mail-ը։
Հրդեհը բռնկվել է շենքի 26-րդ հարկում և տարածվել մինչև 28-րդ հարկը։ Փրկարարները հայտնաբերել են երեք զոհերի մարմինները 26-րդ հարկում։
Ինչպես հաղորդվում է՝ հրդեհի բռնկման ու ծխի տարածման պատճառով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել բնակելի շենքը։ Բժիշկների տվյալներով՝ 12 մարդ բուժօգնություն է ստացել տեղում, ևս 4-ը հոսպիտալացվել է։
Ոստիկանությունը բարձրախոսի միջոցով կոչ է արել բնակիչներին լքել շենքը։ Շենքում դեռ կարող են մարդիկ մնացած լինել։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



