«Սպարտակ»-ը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակ»-ը դարձել է Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուպերգավաթի համար մրցում էին մոսկովյան երկու թիմեր` «Լոկոմոտիվ»-ը և «Սպարտակ»-ը: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չի արձանագրվել, իսկ լրացուցիչ ժամանակում «Սպարտակ»-ին հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
«Սպարտակ»-ը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր:



