Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտեսագետը՝ հարկային փոփոխությունների ազդեցությունների մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Համաշխարհային բանկը վերջերս բարձր է գնահատել Հայաստանում կատարված հարկային համակարգի փոփոխությունները: Որքանո՞վ են այդ փոփոխությունները արդյունավետ եղել տնտեսության համար և ինչ ուղղակի ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսական ակտիվության համար՝ Past.am-ը կփորձի պարզել ոլորտի մասնագետներից:

Տնտեսագիտական համալսարանի դասախոս, փորձագետ Սուրեն Պարսյանը   Past.am-ի հետ զրույցում նույնպես դրական գնահատեց հարկային դաշտում վերջին տարիներին կատարվող փոփոխությունները և բերեց մի քանի օրինակներ:

«Ինչպես գիտենք` նախորդ տարի շրջանառության հարկ վճարողների կողմից կար արդարացի բողոք, ըստ որի՝ նրանք չենք կարողանում ապահովել իրենց կողմից ձեռքբերված ապրանքների ամբողջ փաստաթղթավորումը: Այս տարի՝ 2015 թվականի մայիսի 7-ին,«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որի համաձայն՝ առքուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները շրջանառության հարկ կվճարեն 5 տոկոս, սակայն  նրանք հնարավորություն կունենան իրենց կողմից ձեռք բերված  ապրանքների 4 տոկոսի չափով նվազեցում կատարել: Այսինքն՝ 5 տոկոսը կարող են դարձնել 1 տոկոս, եթե ունենան փաստաթղթավորում»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը թույլ է տալիս ոչ թե իմպերատիվ կերպով պահանջել բոլոր ՓՄՁ-ներից՝ ունենալ փաստաթղթավորում, այլ ստեղծված է մոտիվացիոն համակարգ, ըստ որի՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները կարող են նվազեցնել հարկային բեռը, եթե կատարեն փաստաթղթավորում:

Սուրեն Պարսյանը ուշադրություն հրավիրեց նաև հարկային մյուս փոփոխության վրա, որը կարգավորում է ոսկյա զարդերի առքուվաճառքով զբաղվող անձանց գործունեությունը: Խոսքը գնում է «Արտոնագրային վճարի մասին» օրենքում կատարված փոփոխությանը:

«Այդ փոփոխությամբ՝ կես քառակուսի մետր տարածք զբաղեցնող սեղանիկ ունեցող ՓՄՁ ներկայացուցիչն այսուհետ կվճարի 35 հազար դրամ հարկ և կազատվի մնացած հարկային պարտավորություններից, ինչը  ավելի հստակեցրեց և պարզեցրեց  ոսկու առքուվաճառքով զբաղվող սուբյեկտների գործունեությունը: Բանն այն է, որ նրանք չէին կարողանում կատարել իրենց կողից ձեռք բերված զարդերի փաստաթղթավորումը, իսկ օրենսդրական այդ փոփոխության բացակայության հետևանքով ավտոմատ ընկնելու էին 5 տոկոս  շրջանառության հարկ վճարողների ցանկի մեջ»,- պարզաբանեց տնտեսագետը:

Ըստ Պարսյանի՝ այդ երկու փոփոխությունները կարևոր ազդեցություն ունեցան  համակարգի բարեփոխումների վրա: Նա նաև հավելեց, որ հարկային այս բարեփոխումները  ուժի մեջ են մտել 2015 թվականի հուլիսի 1-ից, իսկ, ահա, եռամսյակային ցուցանիշները ամփոփելիս պարզ կդառնա, թե ինչքանով է այս բարեփոխումները նպաստել տնտեսության զարգացմանը:

Լիլիթ Լալայան

Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին