Էյնշտեյնի կողմից ընկերոջը գրված նամակները վաճառվել են 1.7 մլն ԱՄՆ դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹ20-րդ դարի հռկաչավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի նամակներն ընկերոջը՝ Միշել Բեսսոյին առցանց աճուրդում վաճառվել են 1.7 մլն ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վաճառված նամակները վերաբերում են 1903-ից 1954 թվականներին: 50 նամակներում քննարկվում են ամենակարևոր գիտական կոնցեպտները, այդ թվում և Հարաբերականության ընդհանուր տեսությանն առնչվող հարցեր:
Էյնշտեյնը գրում էր Բեսսոյին, ում հետ ծանոթացել էր դեռևս ուսանողական տարիներին Ցյուրիխում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



