Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրենք առաջարկելու են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին իր թեկնածությունն առաջադրել ընդդեմ Էրդողանի՝ քեմալական կուսակցության առաջնորդն ասել է. «Աբդուլլահ Գյուլն ինքը պետք է որոշի, թե ինչ անի: Ես ընտրություններից երկու տարի առաջ նման սխալ քայլ չեմ անի և անուններ չեմ ասի»:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



