Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծեծկռտուքը սկսել են Razboy-ի հետ եկած երկու աղջիկները, իսկ ինքը հայհոյել է մատուցողին. ռեստորանի մենեջերը՝ միջադեպի մասին

ՖՈՏՈ

Լife.panorama.am-ը գրում է.

Երգիչ Վարդան Նահապետյանը (Razboy) Life.panorama.am-ի տված հարցազրույցում երեկ պատմել էր «Երազ» ռեստորանի տարածքում գործող բացօթյա սրճարանի անձնակազմի և իր միջև տեղի ունեցած  ծեծկռտուքի մասին:

Life.panorama.am-ն այսօր կապ է հաստատել ռեստորանի մենեջերի հետ՝ մարզելու միջադեպի վերաբերյալ նրանց տեսակետը: «Երազ» ռեստորանային համալիրի մենեջերի խոսքով` ծեծկռտուքի հեղինակը Razboy-ը և նրա հետ ռեստորան այցելած երկու աղջիկներն են եղել:

«Շատերը գիտեն, որ մեր համալիրը մշտապես բարձր մակարդակով է սպասարկում իր այցելուներին, նույնը եղել է նաև Razboy-ի այցի ժամանակ: Նա իր PR-ի համար է նման սուտ տեղեկություն հաղորդել, իր հետ էլ անձամբ խոսել եմ ու ասել, որ իրեն գովազդելու ճիշտ տարբերակ չի գտել: Ինչևէ, ես այդ օրը ներկա չեմ եղել, բայց վստահ կարող եմ ասել, որ մեր աշխատակիցները իրենց պատշաճ են պահել, իսկ ծեծկռտուքը սկսել են Վարդան Նահապետյանի հետ եկած երկու աղջիկները, նրանք են սկսել քաշքշել մեր մատուցողին, իսկ Razboy-ն էլ հայհոյել է նրան: Ի դեպ` գիտեմ, որ Վարդանը նախկինում անձնական խնդիրներ է ունեցել այդ մատուցողի հետ, որն այլևս մեզ մոտ չի աշխատում: Ես առանձնապես չեմ ուզում մանրանալ ու հիմա շատ խոսել այդ ամենի մասին, միայն կասեմ, որ նրա տարածած տեղեկությունները սխալ են, որի համար նա կհատուցի իրավական հարթությունում»,-Life.panorama.am-ի հեռ զրույցում նշեց Սարգիս Սարգսյանը:

Ռեստորանի մենեջերը հավելեց, որ իրենց մոտ նախկինում երբևէ նման խնդիրներ չեն եղել:  «Մենք մշտապես մեր այցելուներին դիմավորում ու ճանապարհում ենք բարձր մակարդակով, և ժամանակ առ ժամանակ նաև կարիքավորներին ենք մեր աջակցությունը ցույց տալիս. նրանց անվճար կերակրում ենք ու ատրակցիոններից օգտվելու թույլտվություն տալիս»:

Նախորդ հրապարակումը՝ Քրոջս ներկայությամբ քաշքշեցին ինձ, ինչը ծեծկռտուքի վերածվեց. Razboy-ը՝ ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին

 

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

 
 
 
 
 
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան