Գելենջիկի բնակիչները դագաղներով փակել են մայրուղին՝ ի նշան բողոքի շենքն ապամոնտաժելու դեմ (ֆոտո)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳելենջիկում 14 հարկանի շենքի բնակիչները, որը իշխանությունները պետք է ապամոնտաժեն, ի նշան բողոքի փակել են «Դոն» M-4 դաշնային մայրուղին (Մոսկվա-Նովոռոսիսկ)։ Այս մասին շաբաթ, հուլիսի 15-ին, հաղորդում է «Նոր գազետա»-ն։
Ցուցարարներն անցումային հատվածում երկու դագաղ են տեղադրել, ինչպես նաեւ պաստառներ փակցրել՝ «Գելենջիկի քաղաքապետ Վիկտոր Խրեստինը վերցնում է մեր կացարանը» եւ «Մենք հավատում ենք միայն Պուտինին»։
Մայրուղին արգելափակված է մնացել 10 րոպե։ Դրա հետեւանքով մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում էր գոյացել։ Եվս կես ժամ ցուցարարները մասնակիորեն փակել են տեղաշարժը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նրանք առնվազն 6 մարդու են ձերբակալել։
Նշվում է, որ բողոքի ակցիան իրականացրել են Կրասնոգվարդեյսկի փողոցի համար 79 շենքի բնակիչները։


1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



