Ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի հետնամասում ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը: Այս մասին հաղորդում է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Նախնական տեղեկատվությամբ, զինծառայողի մահվան պատճառը ծառայակցի հետ կենցաղային վեճն է եղել: Այդ ծառայակիցն արդեն ձերբակալված է եւ խոստովանական ցուցմունքներ է տալիս»,-հաղորդում է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



