Չինացի իրավապաշտպան Լյո Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼյարդի քաղցկեղից մահացած չինացի այլախոհ իրավապաշտպան, Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզվել է շաբաթ առավոտյան, ու նրա այրին՝ Լյու Սյան նրա աճյունը հանձնել է ծովի ալիքներին՝ նրա ազգականների կամքին ու տեղի ավանդույթներին համապատասխան»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Լյու Սյաոբոն մահացել է 61 տարեկանում Շենյան քաղաքի բժշկական համալսարանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր լյարդի քաղցկեղի վերջին աստիճանի ախտորոշումից հետո։ Խաղաղության Նոբելյան մրցանակը Լյու Սյաոբոն ստացել էր 2010-ին «Չինաստանում մարդու իրավունքների երկարատեւ ու հոժարակամ պայքարի համար»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



