Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ. Մերի Ներսիսյանը՝ երրորդ անգամ մայրանալու մասին

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ում երկրորդ դստեր մեկ տարեկանը նոր է լրացել, աշնանը կրկին կմայրանա: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են Մերին եւ Գոռ Պետրոսյանը կայացրել կարճ ժամանակ անց կրկին ծնողներ դառնալու որոշումն, ու ինչպե՞ս է հաղորդավարուհին պատկերացնում բազմազավակ մայրիկի կարգավիճակը:

Մերի, բարի լուրը ոչ միայն ուրախացրեց շատերին, այլեւ` զարմացրեց: Սառան օրերս էմեկ տարեկան դարձել, ու արդեն մի քանի ամսից կծնվի Ձեր նոր փոքրիկը: Հետաքրքիր է` արդյոք հատուկ էիք պլանավորել իրադարձությունների նման զարգացումը:

- Իսկապես իմ հղիության լուրը շատերին զարմացրեց, առաջին ու երկրորդ բալիկներիս միջև բավական մեծ էր դադարը ու մարդիկ երեւի մտածում էին, որ կամ չեմ ունենա երրորդ երեխա կամ շատ ավելի ուշ: Այնինչ ամուսնուս հետ հստակ որոշել էինք, որ երրորդ բալիկի ծնունդը չենք հետաձգելու:

Երբ իմացաք հղիության մասին, ի՞նչ զգացողություններ ունեցաք. արդյոք ուրախությանհետ զուգահեռ շփոթմունք ու անհանգստություն չկա՞ր:

- Ցանկացած բարի լուր ակամա դարձնում է մեզ ավելի երջանիկ, ավելի հպարտ ու լիարժեք: Հղիությանս լուրը միայն հրճվանք առաջացրեց ու սկսվեց վայելքի նոր մի փուլ:

Մերի երկու հրաշք աղջիկներ ունեք եւ հիմա որդի կունենաք: Իհարկե, վստահ եմ, որպատրաստ կլինեիք եւս մեկ աղջիկ ունենալ, սակայն որդու մասին իրականում սրտիխորքում երազո՞ւմ էիք:

- Միշտ եմ ասել ու եւս մեկ անգամ կփաստեմ, որ երբեք չեմ երազել որեւէ սեռի երեխա ունենալու մասին, այնպես որ, ինձ համար մեկ էր, թե ինչ սեռի կլինի փոքրիկը: Երկու աղջիկ ունեմ, ինչ խոսք, հավասարապես կուրախանայի, եթե պարզեի, որ երրորդն էլ է աղջիկ, հավասարապես ուրախ եմ նաեւ, որ որդի եմ ունենալու: Դա այլ զգացողություն է, մի քիչ անսովոր, մի քիչ տարօրինակ, բայց եւ հիասքանչ:

Նոր կյանք նվիրելը հրաշքի պես մի բան է, բայց խնամքն ու հոգատարությունըժամանակ են պահանջում: Օգնողներ ունե՞ք, եւ արդյոք կհասցնեք մայրականպարտականություններին զուգահեռ նաեւ աշխատել:

- Իսկապես, երեխաները պահանջում են շատ ժամանակ, առավել եւս իմ երեխաները, ովքեր շրջապատված են հոգատարությամբ, ովքեր միշտ պետք է զբաղված լինեն, ում հետ անդադար խաղում եմ, զբաղվում, նրանք ուտում են ժամով, քնում րոպեով, բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ, պետք է վստահություն ու հիմք, որ պատարստ ես ու կարող, քանի որ երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ: Եթե պատրաստ չես, նույնիսկ մեկ երեխա իրավունք չունես լույս աշխար բերել ու խորտակել նրան: Մենք տանն ունենք տատիկ՝ Գոռի մայրիկը, ով ամեն հարցում օգնում է ինձ, մայրիկս նույնպես պատրաստակամ ու հոգատար տատիկ է: Շատերն են կողքից ինձ «վախեցնում»՝ ասելով, որ շատ դժվար է լինելու, ինչպե՞ս ես կարողանալու, բայց ես մի վայրկյան անգամ չեմ մտածում դրա մասին, այն սերն ու էներգետիկան, որ ստանում եմ երեխաներիցս, ինձ տալիս են թեւեր, ուժ՝ չքնելու գիշերները, անվերջ ժպտալու ու վայելու մամայությունս:

Ի դեպ` հայրիկը որդի ունենալու կապակցությամբ յուրահատուկ վերաբերմունք ունի՞:

- Մեր հայրիկը 7-րդ երկնքում է, նա միշտ երազել է բազմազավակ ընտանիքի մասին: Հիմա գրեթե ամեն օր խոսում է տղայի արտաքին տեսքի մասին` մենք գիտենք, որ նա լինելու է կանաչ աչքերով, շիկահեր, 2 մետր հասակ է ունենալու ու շատ գայթակղիչ տղա է լինելու: Դեռ խմբակների հարցին չենք հասել, բայց մանկապարտեզ արդեն տարել ենք մեր ապագա տղային:

Հայտնի է, որ Ռոբերտ եք կոչելու փոքրիկին. երկա՞ր եք մտածել անվան շուրջ:

- Դեռ վաղուց ամուսինս որոշել էր, որ տղայի անունը լինելու է իր հայրիկի անունն, ով, ցավոք, կենդանի չէ: Մենք երկուսս էլ շատ ենք սիրում այդ անունը, հատկապես դրա կարճ տարբերակը՝ Ռոբ:

Իսկ Ձեր ավագ դուստրը պատրա՞ստ է եւս մեկ փոքրիկի «մեծական» խնամք ցուցաբերել:

- Ես այն մայրիկներից չեմ, ով իր ավագ երեխային դեռ փոքրուց ստիպում է իր ուսերին վերցնել փոքրիկի խնամքը, մի շարք պարտականություններ: Դեմ եմ դրան, նա էլ է դեռ երեխա, նա վայելում է իր մանկությունը: Նա Սառայի հանդեպ չունի կոնկրետ պարտականություններ, նա սիրում է քույրիկին, խաղում հետը, հեքիաթ կարդում: Նույնը, կարծում եմ, լինելու նաեւ եղբոր դեպքում: 


 

Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն