Հրդեհ Հաղթանակ թաղամասում. մեկնել է չորս մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



