ՌԴ սահմանապահ զորքերի սպայական հանրակացարանում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 16-ին, ժամը 20.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):
Ժամը 21.10-ից մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 08.44-ը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի սպայական հանրակացարանի մոտակայքում, մեկ մատական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



