Կայծակը վնասներ է հասցրել Օձունում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը. տուժածներ չկան:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին. պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



