Սասունիկում երկու ավտոտնակի տանիք և 350 հակ անասնակեր է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը և անասնագոմին հարակից 2 ավտոտնակների տանիքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:11-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 350 հակ անասնակեր և ավտոտնակների տանիքներն՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



