Կոտայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 30-ամյա կին է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմանում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի եւ Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամաբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի ուղեւորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթեւոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



