Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենամեծ երազանքս թոռնիկիս կողքին լինելն ու Էմմիս պես երեխա դաստիարակելն է. Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Այսօր ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը նշում է ծննդյան 61-րդ տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ է անցկացնելու տոնական օրը:

«Այս տարի որոշել եմ ծննդյանս օրն անցկացնել տանը: Ճիշտ է՝ ցանկանում էի հանդարտ անցկացնել, սակայն առավոտյան ժամը 11-ին մեր քոլեջի ուսանողները եկան իմ տուն: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, շատ մեծ նվեր: Նաև եկան իմ ընկերները… Ամեն դեպքում, ես այսօր տանն եմ լինելու և որևէ հրավեր չեմ արել: Քանի որ նախորդ տարի՝ 60-ամյակիս կապակցությամբ Էմման մեծ, գեղեցիկ տոնակատարություն էր պատրաստել, այն էլ ինձանից գաղտնի, որոշեցի այս տարի խաղաղ միջավայրում անցկացնել օրս»,-նշեց երգչուհին:

Հոբելյարը մեզ հետ զրույցում ծիծաղելով ավելացրեց, որ համոզված է՝ դստրիկը նորից անակնկալ է պատրաստում, բայց թե ինչ՝ չգիտի. «Ճիշտ է՝ նա հեռվում է, բայց դա կապ չունի, նա գիտի, թե ինչպես անակնկալ մատուցի: Երբ հարցրեց, թե ինչպես եմ անցկացնելու և ես ասացի, որ տանն եմ լինելու, չեմ ուզում որևէ տեղ գնալ, ասաց. «Լա՜վ մամա ջան»: Այդ լա՜վն արդեն շատ խորհրդավոր էր ու տողատակ ուներ»:

Ի դեպ, Էմմին մայրիկին առաջին շնորհավորողն է եղել ոչ միայն խոսքերով, այլև քաղցրավենիքով. «Կեսգիշերին զանգահարել ու շնորհավորել է, անակնկալներ է արել օնլայն պատվերի միջոցով՝ իմ սիրած ուտեստները, մրգերն է ուղարկել, որոնք այստեղ չկան: Օրինակ՝ «голубика» (հապալաս) շատ եմ սիրում, բայց այստեղ չկա, իսկ նա ինձ համար ուղարկել է»:

Առաջին անգամն է, որ Նադեժդա Սարգսյանն իր ծննդյան օրը նշում է Էմմիից հեռու, ինչն էլ հավանաբար, դարձել է նրա համար առանձնանալու պատճառ. «Թեև պետք է մեկնեի իր մոտ, սակայն առողջական վիճակս թույլ չտվեց ու այդ պատճառով այստեղ մնացի: Իհարկե, զգացողությունները շատ տարբեր են, երբ ինքը կողքիս է լինում, բոլորովին այլ տրամադրություն եմ ունենում: Իհարկե, նա աշխատեց հեռավորությունից անգամ այնպես անել, որ իր բացակայությունը չզգամ, գիշերվա 12-ին զանգահարեց ու իր սիրելի «Նադյուլիկին» շնորհավորեց: Ընդհանրապես, նա միշտ ինձ մինչև ժամը 24:00 արթուն էր պահում, որ կեսգիշերին շնորհավորի, նշենք: Բայց դե միևնույն է, ոչ Skype-ը, ոչ հեռախոսը չեն փոխարինի: Կարևորը՝ ինքը երջանիկ լինի, ես դրանից ավելի երջանիկ կլինեմ»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ երազանքներին, ծննդյան ցանկություններին այս տարի մի փոքր էգոիստաբար է մոտեցել. «Ցանկանում եմ առողջ լինել, որ կարողանամ թոռնիկիս տեսնել, պահել, խնամել: Հիմա իմ ամենամեծ երազանքն այն է, որ թոռնիկիս կողքին լինեմ և կարողանամ այնպիսի երեխա դաստիարակել, ինչպիսին, իհարկե, իմ Էմմին է»:

Հարցին, թե ե՞րբ է Էմմին պատրաստվում մայրանալ, իսկ հոբելյարը՝ տատիկ դառնալ և ի՞նչ անուն են տալու ապագա փոքրիկին, մեր զրուցակիցը սիրով պատասխանեց. «Էմմիի զավակը լույս աշխարհ կգա մոտ մեկ ամսից: Ասեմ, որ որդի է ունենալու: Անվան հարցում դեռ որոշում չեն կայացրել: Մեր հայկական ավանդույթի համաձայն՝ երբ կծնվի, այդ ժամանակ էլ անունը կորոշեն»:

Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից