Մոսկվայում 2 տարեկան տղան ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հարավում 2 տարեկան տղան ընկել է մեծ բարձրությունից եւ մահացել: Այս մասին հաղորդում է Մոսկվայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: «Շենքերից մեկի հարեւանությամբ երեխայի մարմին է հայտնաբերվել՝ մարմնական վնասվածքներով, որոնք առաջացել են մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով»,- հաղորդում է Ռոսբալտը:
Ըստ ՔԿ-ի՝ երեխան կարող էր ինքնուրույն բարձրանալ պատուհանագոգին եւ ընկնել 8-րդ հարկի բարձրությունից: Տղան սենյակում առանց մեծահասակների հսկողության է մնացել, փոքրիկի մայրը հիվանդանոցում է եղել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



