Անգլիայի ֆուտբոլի U-19 հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը
ՍՊՈՐՏ2017թ. ամռանը երիտասարդ անգլիացիները թագավորում են ֆուտբոլային աշխարհում: Հունիսին Անգլիայի հավաքականը՝ բաղկացած 20 տարին չլրացած ֆուտբոլիստներից հաղթեց Աշխարհի առաջնությունը, իսկ հուլիսին նրանց ավելի երիտասարդ ընկերները դարձան Եվրոպական առաջնության հաղթողներ: Եզրափակիչ խաղում «առյուծների» հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին: Պորտուգալիան այս խաղում ընդհանրապես գոլ չխփեց. Դյուջոն Սթերլինգը 56-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Անգլիացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Իսա Սուլիմանը և Լուկաս Նմեչան: Խաղում կարմիր քարտ ստացավ անգլիացի ֆուտբոլիստ Տայիո Էդունը (86-րդ րոպե): Անգլիան U-19 մրցաշարում հաղթեց պատմության մեջ առաջին անգամ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



