Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին «ներդրվելու փորձի» համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դատարանը հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ «ներդրվելու» փորձի համար: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին:
«Ամերիկացին, ով ունի ևս մեկ քաղաքացիություն (ոչ իրանական), հայտնաբերվել և ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից: Նա ժամանել է ներդրվելու առաքելությամբ և դատապարտվել է տասը տարվա ազատազրկման»,- հայտարարել է դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին տեղական հեռուստաատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաղորդվում է, որ դատապարտյալը բողոքարկել է դատարանի որոշումը:
Դատապարտյալի անունը և գործի այլ հանգամանքներ չեն հաղորդվում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



